Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
- Պարո՛ն Ղահրամանյան, Ձեզ ցավ չի՞ պատճառում, որ անկախ Հայաստանը մեր աչքերի առջեւ օր օրի հայաթափվում է` ե՛ւ գյուղերը, ե՛ւ քաղաքները:
- Իհարկե, ցավալի է, բայց մի բան իմացեք` թե' գործազրկության, թե' արտագաղթի առումով մեր մարզը վերջին տեղում է:
- Դուք գո՞հ եք Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունից:
- Հանրապետականն այսօր պատասխան է տալիս ներկա տնտեսական վիճակի համար: Թերություն ունենում է աշխատող մարդը: Չաշխատող մարդը թերություն չի ունենում: Մեր կառավարությունը ծրագրում է, սակայն փոքր երկիր ենք, մեկ էլ տեսար մի տեղում գերտերությունների վարած քաղաքականության արդյունքում մի բան խանգարեց: Մեկ մի բան է քո դիմացը փակում, մեկ մյուսն է խանգարում, արանքում չգիտես` ինչ անես: Էնպես որ, ովքեր քննադատում են, իրենք էդ պաշտոնի ծանրությունը չգիտեն: Իրենց թվում է, թե ամեն ինչ խաղ ու պար է: Անկախ նրանից` ընդդիմություն է, թե իշխանություն, եթե մեկն էսօր մեր նախագահի վարած քաղաքականությունը չի հասկանում, քաղաքական գործիչ կոչվելու իրավունք չունի:
-«Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել է, որ շուտով ՀՀ երկրորդ նախագահը կարեւոր է դերակատարություն ունենալու: Ի՞նչ համեմատություն կանեք ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների մասով: Ո՞ւմ հետ է հեշտ աշխատել:
- Չէ լուրջ խնդիր, էդպիսին, երկրորդ նախագահի հետ չի եղել: Ուղղակի գործող նախագահի հետ ավելի հեշտ եւ արդյունավետ եմ աշխատում: Ուժեղ մարդն է միայն ընդառաջ գնում:
-Հաջորդ հարցն ինքներդ հուշեցիք. ինչպե՞ս եք վերաբերվում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը:
-Բնական է, որ շատ լավ ենք զգում, թեթեւություն ենք զգում, թեեւ մարզում ընդդիմությունն ուժեղ չէր: Մի բան նկատի ունեցեք` կռվի մեջ պարտվող-հաղթող չի լինում: Երբ հետ ես նայում ու տեսնում, թե ինչքան զոհեր եւ մարդկային խեղված ճակատագրեր կան, ուրախանում ես, որ ազգի ներուժն է միանում: Եվ մենք բոլոր արհավիրքների կարող ենք դիմակայել:
- Պարոն Ղահրամանյան, ավարտելով, պատասխանեք վերջին սադրիչ հարցին` ընդդիմությունից վերադաս կընդունե՞ք, կաշխատե՞ք, ասենք, Հրանտ Բագրատյանի կառավարության հետ:
- Իմ պաշտոնը նշանակովի է: Վերադասը պիտի իմ աշխատանքից գոհ լինի, որ թույլ տա աշխատել: Եթե հրաման տան, հո չեմ կարող ասել չէ: