Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-Գորիս, Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զովք-Սևաբերդ, Ջրաբեր-Ֆանտան, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները:
Արարատի մարզի Վեդի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: