կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 12:57
Տնտեսական

Իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Իրավիճակը հանրապետության ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Ապարան - Արագած, Արթիկ - Արագած, Սևան - Դիլիջան ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ախուրյանի և Սևանի ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

 

Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Վայք - Սիսիան միջպետական ճանապարհահատվածի Զանգեր կոչվող հատվածում ուժեղ քամի է: Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, Աշոցքում, Սևանում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Սպիտակում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա - Լարս, Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները:

 

Այսօր Ռուսաստանից ժամանած շատ քաղաքացիներ խնդրի առջև են կանգնած, քանի որ Լարսի ճանապարհի փակ լինելու պատաճառով չեն կարողանում վերադառնալ ՌԴ, իսկ իրենց հատկացված ժամանակն էլ սպառվում է: Yerkir.am խնդրի առնչությամբ պարզաբանում փորձեց ստանալ  Ֆինասների նախարարության մաքսային ծառայության թեժ գծիից: Մեզ տեղեկացրին, որ հունվարի 12-ին բոլոր քաղաքացիները կարող են դիմել Խորենացի 7 հասցեով՝ խնդրի լուծումներին ծանոթանալու համար:

Այս պահին հավանական տարբերակներից մեկն է հատել Հայաստանի սահմանը Բագարատաշենի մաքսակետից և նորից մուտք գործել Հայաստան: Այս կերպ մեր քաղաքացիները կարող են խուսափել ավելորդ տուգանքներից՝ երկարացնելով Հայաստանում գտնվելու իրենց ժամանակը: Բացի այդ Հունվարի 2-ից գործում է արդեն նոր օրենքը ԵՏՄ հետ կապված, համաձայն որի 2015թ-ին ԵՏՄ անդամ երկրներից ժամանած քաղաքացիները կարող են 6 ամիս մնալ Հայաստանում՝ վճարելով օրենքով սահմանված բնապահպանական վճարը: