կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 12:55
Քաղաքական

ՀՅԴ-իշխանություն համագործակցությունն անհրաժեշտ է. Ռուբեն Հակոբյան

ՀՅԴ-իշխանություն համագործակցությունն անհրաժեշտ է. Ռուբեն Հակոբյան

Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում`ինչպես ներկայանալ, և այս պարագայում ՀՅԴ-ն էլ բացառություն չէ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՀՅԴ-իշխանության հնարավոր կոալիցիայի ձևավորմանը:

Ըստ պատգամավորի`ՀՅԴ-ն մեր սովորական քաղաքական կուսակցություններից չէ, այն համահայկական կառույց է: «ՀՅԴ-իշխանություն համագործակցությունն անհրաժեշտ է: Ես չեմ բացառում, որ վաղը կարող ենք հայտնվել այնտեղ, որը չէինք էլ պատկերացում: Կան մարտահրավերներ, որոնք մենք չէ, որ ստեղծել ենք: ՀՅԴ-ն, համահայակական շահերից ելնելով, պետք է համագործակցի: Համագործակցության ձևաչափը ժամանակի ընթացքում կորոշի»,- ասաց նա` հավելելով, որ շռայլություն կլինի, որ մեր ռեսուրսները չկոորդինացվեն:

Պատգամավորն անդրադարձավ նաև մյուս քաղաքական ուժերի և իշխանության համագործակցությանը: «ԵԽԽՎ-ում ընդդիմության մեջ ռեսուրս ունեցողները լավ են աշխատել: Ես չեմ ուզում, որ կաշկանդվածություն լինի ասելու, որ ընդդիմությունը լավ է աշխատել և թույլ չի տվել, որ անցնի հակահայկական զեկույցը: Որտեղ կա պետության շահը, մենք պետք է անպայման այդ ռեսուրսն օգտագործենք»,- ասաց նա:

Անդրադառնալով իր և իշխանությունների հնարավոր համագործակցությանը` Հակոբյանը նշեց, որ եթե ունենա այդ հնարավորությունը և կարողանա պետությանը օգուտ բերել, կմտածի, բայց համագործակցությունը չպետք է ինքնանպատակ լինի: