Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցություն չկա, իսկ նման լուրերն անհիմն են, քանի որ «երկխոսության մասին հայտարարություն չկա». հավաստիացնում է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, սակայն, կարծում է, որ համագործակցությունն ակնհայտ է` թեպետ այդ մասին չի բարձրաձայնվում:
«Պայմանավորվածությունն ակնհայտ է, եւ անպայման չէ, որ այն ի ցույց դրվի։ Սակայն ցավալի է, որ իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսությունը միտված է ոչ թե պետության կամ պետականության շահերին, այլ զուտ իշխանությունը պահելու եւ վերաձեւելու առաքելություն ունի»,- նշեց ՀՅԴ պատգամավորը։
Անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու փաստին` Մանվել Բադեյանը նշեց, որ դա պետք չէ կապել պայմանավորվածությունների հետ, իսկ նախագահը միջամտել է, քանի որ իրավապահ մարմիններն իրենց գործառույթը չեն կատարել:
Իսկ Լիլիթ Գալստյանի կարծիքով` այդ բոլոր գործողությունների եւ հայտարարությունների հիմքում իշխանությունը պահելու և քաղաքական դաշտը վերաձևելու խնդիր կա։ «Ես երանի կտայի, որ այս բոլոր գործողությունների առանցքը լինի ազգային և պետական շահը, բայց ձեռագիրը միայն և միայն հուշում է, որ դրանք իշխանությունը ամեն գնով պահելուն, տնտեսական և քաղաքական լծակները վերադասավորելուն ուղղված կոսմետիկ գործողություններ են»,- ասաց նա: