|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգանում են, և դա բխում է երկու պետություններից յուրաքանչյուրի շահերից ու անհրաժեշտ է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ռուս-կորեական հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու կամք ունենք»,- ասել է նա` հավելելով, որ կորեացի ժողովուրդը հպարտ է Ռուսաստանի նման հարևան ունենալու համար:
Հիշեցնենք, որ այսօր Վլադիվոստոկում կայացել է Պուտին-Կիմ Չեն Ըն տետ ա տետ հանդիպումը, ինչից հետո` ընդլայնված կազմով հանդիպում:
Կիմ Չեն Ընն արդեն լքել է հանդիպման վայրը: