կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 11:52
Առանց Կատեգորիա

Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել,BBC-ի հոդվածը մանիպուլյատիվ է․ Սուրեն Սարգսյան

Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել,BBC-ի հոդվածը մանիպուլյատիվ է․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով BBC-ում հրապարակված հոդվածին, որում նշվել է, թե Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները չի դիտարկում որպես ցեղասպանություն:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:
6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդհոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ Տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»: