Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արամի 30-ը հասցեում գտնվող շենքն ապամոնտաժվել է` տարածքը քաղաքին վերադարձնելու համար. այսօր լրագրողներին ասաց շինության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը:
Ըստ նրա` Արամի փողոցը շատ նեղ է, առվակի նման, և փողոցը պետք է լայնացվի: Ճարտարապետի կարծիքով` հրապարակով երթևեկությունը պետք է թեթևացնել: «Տրանսպորտը գերհագեցած է Երևանում, տրանսպորտը խեղդել է Երևանը` այն դարձնելով տրանսպորտային քաղաք: Բացի այդ`, մենք քանդել ենք շենքը, որպեսզի մայթը մատչելի լինի բոլորի համար, քանի որ այնտեղ աստիճաններ կան. շատերը չեն կարողանում օգտվել մայթից»,- ասաց Ալեքսանյանը:
Yerkir.am-ի հարցին, թե, այնուամենայնիվ, Արամի 30 հասցեում գտնող շենքն ինչ-որ արժեք ունե՞ր ճարտարապետի համար, նա պատասխանեց. «Ցանկացած քար, որ դրված է իմ նախորդի կողմից, արժեք է ինձ համար: Ցավում եմ»:
Ալեքսանյանը նշեց, որ ցավում է նաև, որ Երևանի կենտրոնը խտացել է, ցավում է Երևանի նոր շենքերի հարկայնության բարձրացման համար:
Մեր հարցին, թե եթե իսկապե՞ս ցավում է, թե ինչպես է նախագծել Աբովյան-Արամի խաչմերուկում 8 հարկանի հյուրանոցը, Ալեքսանյանը պատասխանեց, որ Աբովյան փողոցում էլի կան բարձրահարկ շենքեր: «8 հարկանի` սեղմ շենք է լինելու: Կան խնդիրներ, որոնք մեր ուժից վեր են: Ես իմ սերունդների առջև հանգիստ եմ, քանի որ մի շարք լավ կառույցներ եմ նվիրել Երևանին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվի, եթե քանդեն իր կառուցած շենքերից մեկը, Ալեքսանյանը պատասխանեց. «Ուզում էին «Դվին» հյուրանոցը քանդել, բայց չթողեցին: «Դվին»-ի հետ կապված գործընթացը /քանդման/ դադարեցվել է: Հիմա բանակցություններ են գնում, թե ինչպես կարող ենք վերականգնել այն»: