Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Գանձասար-Կապան»-ն ավարտում է ուսումնամարզական առաջին հավաքը: Թիմի ազգությամբ զամբիացի կիսապաշտպան Լուբամբու Մուսոնդան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է նախապատրաստական առաջին փուլը և ներկայացրել թիմի առաջիկա խնդիրները. «Կարծում եմ, որ նախապատրաստությունը բավականին լավ հունով է ընթանում, ամեն ոք փորձում է իրեն լավագույնս դրսևորել մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար: Թիմը գտնվում է լավ վիճակում: Ես տեսնում եմ, թե տղաները, որքան են նվիրվում մարզումների ժամանակ: Ցանկանում ենք առաջնության երկրորդ շրջանում ավելի լավ խաղ ցուցադրել: Մեր նպատակը մրցաշարային աղյուսակում բարձրանալն է: Թիմի նորեկներն իրենց լավ են դրսևորում, նվիրվում են առավելագույնս: Ես հուսով եմ, որ նրանք մեզ շատ պետք կգան առաջնության երկրորդ հատվածում: Կապանը ցուրտ քաղաք չէ: Կարծում եմ, որ այնտեղ անցկացված հավաքից հետո մենք լավ մարզավիճակում կլինենք:Հետևելով մարզումների ընթացքում մեր իրականացրած ահռելի աշխատանքին, կարող եմ ասել, որ ձգտելու ենք մրցաշարային աղյուսակի գագաթնակետին: Դա այն է, ինչի համար մենք պետք է պայքարենք նոր մրցաշրջանում»-ասել է զամբիացի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ առաջնության 15-րդ տուրից հետո կապանյան թիմը 22 միավորով 5-րդն է: