Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ունվարի 12-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1988 թ. ծնված Սոնյա Ղ.-ն, 2009 թ. ծնված Արարատ Ղ.-ն և 1972 թ. ծնված Թագուհի Ե.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Սոնյա Ղ.-ի տան խոհանոցում գազի կաթսայի ծխատարից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 04.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում, անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Խ.-ն, 1993 թ. ծնված Սոս Խ.-ն և 1998 թ. ծնված Անի Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք հունվարի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված «շմոլ» գազից:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 22-40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1951 թ. ծնված Լարիսա Մ.-ն, 1990 թ. ծնված Լիանա Մ.-ն, 2011 թ. ծնված Լիլիթ Մ.-ն և 2009 թ. ծնված Լարիսա Մ.-ն:
Վերջիններս բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն:
Կատարվում է քննություն: