|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին:
Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության պահեր: