|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ուրախ եմ շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բազմադարյա ավանդույթների վրա: Մեր երկրները կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և մյուս ոլորտներում:
Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով: Դա համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:
Ձեզ և Ձեր մտերիմներին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն, խաղաղություն և բարգավաճում»: