Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակութային դաշտում որոշ առկայծումներ կան, բայց ընդհանուր մակարդակը, միևնույն է, ցածր է. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Նա նշեց, որ, օրինակ, թատերական աշխարհում կան երիտասարդներ /Նարինե Գրիգորյան, Զարուհի Անտոնյան/, որոնցով հպարտանում է ու, առհասարակ, կարծում, որ թատրոնի ոչ միայն վաղվա, այլև ներկայիս օրը երիտասարդներինն է: «Հիմա ես Գյումրու թատրոնի խորհրդականն եմ, և ես դուրս եկա գեղարվեստական ղեկավարի հաստիքից, քանի որ պետք է երիտասարդներին էլ ճանապարհ տալ: Այ մարդ, մեզ մոտ նստում են աթոռին ու չեն ուզում լքել այն, անգամ` այն ժամանակ, երբ մարմնով արդեն ցնցվում են, դողդղում»,- ասաց նա:
Ըստ Ծատուրյանի` թատրոններն այժմ ֆինանսավորման խնդիր ունեն, առանց փողի չեմ կարող ներկայացում կյանքի կոչել: Ծատուրյանը հիշեց` էն թվերին մի ներկայացման համար 3 «Ժիգուլու» փող էին տալիս: Նա նաև նշեց` թատրոնները տեխնիկապես վերազինվում են, բայց մարդիկ տեխնիկան անջատում, ձեռքով են աշխատում: «Ոնց որ փոշեկուլ ունենաս, բայց ավլես: Մենք դեռ ավելային վիճակում ենք»,- ասաց նա:
Ի դեպ, 2016-ին Ծատուրյանը պատրաստվում է երկու ներկայացում կյանքի կոչել: