|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի նախկին տեղակալ Իլգար Ալիևը Բաքվի քննչական մեկուսարանում կախված են գտել. հայտնում է haqqin.az-ը:
Ալիևը կախվել է երեկ` սավանի միջոցով:
Ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ-ի 21 նախկին պաշտոնյաներ մեղադրվում են խախտումներ, չարաշահումներ իրականացնելու մեջ: Ալիևը ձերբակալվել էր տվյալ գործի շրջանակում:
Ուշագրավ է, որ մինչ հետաքննության սկսվելը ադրբեջանական ԶԼՄ-ները կատարվածն արդեն որակում են որպես ինքնասպանություն, սակայն դեռ հարց է` գնդապետը կախվե՞լ է, թե՞ նրան կախել են: