կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-13 10:18
Աշխարհ

Արգենտինայում ուղղաթիռ է կործանվել. MTV-ի նկարահանող խմբի անդամներ են զոհվել

   Արգենտինայում ուղղաթիռ է կործանվել. MTV-ի նկարահանող խմբի անդամներ են զոհվել

Արգենտինայում  ամերիկյան MTV հեռուստաընկերության ռեալիթի շոուի նկարահանումներին մասնակցող ուղղաթիռ է կործանվել: Ուղղաթիռում գտնվող 2 անձինք  մահացել են: Ուղղաթիռն ընկել է ջրամբարը:

Այս տարվա մարտ ամսին Արգենտինայւոմ կործանվել էր եւս մեկ ուղղաթիռ, որ մասնակցում էր ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի կազմակերպած նկարահանումներին: Այդ ժամանակ զոհվել էր 10 մարդ: