|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում առանձնազրույց է ունեցել Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ:
Առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ: ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է:
Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում: Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։