|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության և թուրք ոստիկանների միջև բախումները թեժացել են: 6 թաղամասում, 1 պողոտայում և Դաղքափը հրապարակում արդեն 7 օր է՝ պարետային ժամ է:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, կեսօրից հետո քաղաքի տարբեր շրջաններում հաճախակի են դարձել կրակոցի և պայթյունի ձայները: Բախումների ընթացքում զոհվել է 1 մարդ, թուրքական ոստիկանությունը վնասազերծել է 10 քուրդ զինյալի:
Բախումներ են եղել նաև քաղաքի կենտրոնական շրջաններում: Մի խումբ, որի մեջ եղել են նաև երեխաներ, փորձել է բարիկադներով փակել Էքինջիլեր պողոտան, սակայն ոստիկանությունը խումբը ցրել է՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Հրկիզվել է 4 դպրոց, որոնցից 3-ն այլևս պիտանի չեն շահագործման համար: Ըստ ոստիկանության՝ դպրոցները հրկիզել են քուրդ զինյալները: