Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Սիրիայի արևմտյան Լաթաքիա քաղաքի արվարձաններում գտնվող Բատանիտա գյուղի շրջանում կատաղի բախումներ են տեղի ունենում սիրիական անվտանգության ուժերի և նոր իշխանություններին ընդդիմացող զինված խմբավորումների միջև։ Այդ մասին հայտնում է Al Ikhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Ներկայումս ծանր բախումներ են տեղի ունենում Լաթաքիայի արվարձանում գտնվող Բատանիտա գյուղի շրջակայքում, որտեղից պատսպարվում են Ասադի նախկին ռեժիմի ներկայացուցիչներ և նրանց պաշտպանող զինված խմբավորումները»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է աղբյուրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկվել Տարտուսի արվարձանում գտնվող Ալ-Քադմուս շրջան՝ իրավիճակը կայունացնելու համար։
Անցած հինգշաբթի Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, իսկ բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ սրման ֆոնին: Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։