Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումներին` հակառակորդը շարունակում է ապակայունացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ ինտենսիվորեն տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /69 արկ/, 82 /229 արկ/, 120 /40 արկ/ միլիմետրանոց ականանետներից, ՀԱՆ-17 /142արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /24 արկ/:
Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու և ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն