Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՀՅԴ-ն ամփոփում է իր աշխատանքները: Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց` կարևոր է, որ ժողովուրդը լավ գիտակցի դեկտեմբերի 6-ի ընտրությունը:
«Մենք շատ լուրջ, ես կասեի` պատմական ջրբաժանի առաջ ենք կանգնած: Հետաքրքիր է, որ թե\' «այո»-ի, թե\' «ոչ»-ի դեպքում մեր ճշմարտացիությունն ապացուցվելու է, Դաշնակցության գնահատականների ճիշտ և խորքային լինելը ապացուցվելու է: Պարզապես «այո»-ի դեպքում ապացուցվելու է իրավիճակի փոփոխությամբ` դեպի ժողովրդավարացում, երկիրը լուրջ ճանապարհի վրա կանգնեցնելով, բարեփոխումների հսկայածավալ գործընթաց սկսելով և խորքային փոփոխություններ իրականացնելով: «Ոչ»-ի տարբերակում էլ են մեր գնահատականները հաստատվելու, բայց վատատեսությունն է, որ գերիշխելու է, շարունակվելու է այն մղձավանջը, որում մենք գտնվում ենք, ճգնաժամն էլ ավելի է խորանալու: Եթե պահպանվեց այս համակարգը, մեր քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, եթե անգամ 2018-ին «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարից նախագահ ընտրվի. խորհրդարանում կպահպանվի քաղաքական մեծամասնությունը, ճգնաժամ կառաջանա կառավարման համակարգում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ իսկապես չէր ուզենա, որ սահմանադրական փոփոխությունների շանսը կորցնեինք, որովհետև եթե ցանկանում են մի բան փոխել, ուրեմն պետք է ասեն «այո» սահմանադրական փոփոխություններին, որը սկիզբ կդնի լուրջ փոփոխությունների ու մեծ գործընթացի:
«Ոչ» ասելով` փակվելու է այդ հնարավորությունը: 24 տարվա նախագահական կառավարման համակարգ ունենք և հասել ենք այս օրվան, և դա ոչ թե անձով է պայմանավորված, այլ` համակարգով,- ասաց Արմեն Ռուստամյանը և կոչ արեց հանրությանը` սթափ լինել, չտրվել ծաղրանքի ու տգիտության հասնող պարզունակ շահարկումներին ու ծայրահեղություններին և քվեարկել նոր հնարավորությունների օգտին: