|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիան մերժել է ԱՄՆ առաջարկը` փակել Սիրիայի հետ սահմանի վերջին` 98 կիլոմետրանոց հատվածը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` նշելով, որ դա կխոչընդոտներ Սիրիա զինյալներ ուղարկելուն եւ ԻՊ-ի ահաբեկիչների հետ նավթի առեւտրին:
Թուրք պաշտոնյաները նշել են, որ Անկարան առաջարկը մերժել է, քանի որ այն անիրական է, բացի այդ, «մյուս կողմը» կարող է «թշնամական դիրք զբաղեցնել»` սահմանի վրա ուժեր կենտրոնացնելով:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը համակարծիք են թուրք-սիրիական սահմանն ամբողջությամբ փակելուն: