|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետական բյուջեի եկամուտների նվազումը ստիպում է մեր հարկային ծառայությանը ինտենսիվ քայլեր ձեռնարկել բյուջեն հավաքագրելու համար: Հարկայինի հիմնական թիրախ են դարձել հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպես պնդում են հատկապես փոքր խանութների տերերը, վերջին շրջանում հարկային տեսուչները այլեւս չեն բավարարվում ՀԴՄ կտրոն չտալու համար մեկ անգամ 150 հազար դրամով տուգանելուց: Նախկինում ՀԴՄ կտրոն չտալու համար տարին մեկ անգամ տուգանվելը փոքր բիզնեսի համար արդեն հաստատված խաղի կանոն էր դարձել: Գործարարները, իհարկե, դժգոհում էին դրանից, սակայն առանձնապես չէին ըմբոստանում: Վերջին շրջանում պատկերը կտրուկ փոխվել է: Հարկայինը արդեն նոր խաղի կանոններ է մտցնում, գնալով ավելի հաճախակի են դառնում ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար երկրորդ անգամ տուգանելու դեպքերը, որը ենթադրում է արդեն 300 հազար ղրամի տուգանք: Սա լուրջ բեռ է փոքր տնտեսվարողների համար եւ նրանցից շատերը դադարեցնում են իրենց գործունեությունը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: