կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 11:50
Քաղաքական

Ստացվում է պետությունը ձեռքերը լվացել է քաղաքացիների հոգսերը հոգալու իր իրավական պարտականությունից. Պետրոսյանը` պարտադիրի մասին

Ստացվում է պետությունը ձեռքերը լվացել է քաղաքացիների հոգսերը հոգալու իր իրավական պարտականությունից. Պետրոսյանը` պարտադիրի մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը չի բխում սոցիալական պետության իմաստից, հակասում է սեփականության իրավունքի մասին դրույթներին: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Դա պետք է դուրս մղվի մեր կյանքից։ Սոցիալական պետությունն այն է, որ կարողասնում է իր հարկաբյուջետային խելամիտ, հաշվենկատ քաղաքականությամբ իր ուժերով իր առաջ եղած խնդիրները լուծել։ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածը բազմաթիվ թիրախներ է սահմանում, որին պետք է հասնի սոցիալական պետությունը։ Պատկերացրեք ամեն մի կետի իրականացումը դնենք քաղաքացիների վրա։

Մարդիկ ինչո՞ւ ստեղծեցին պետությունը, որպեսզի իրենց իրավունքների մի մասը զիջեն պետությանը, որ այն պաշտպանի իրենց մյուս իրավունքները։ Հիմա ստացվում է, որ քաղաքացիները իրենց իրավունքները զիջել են պետությանը, բայց այդ պետությունը ձեռքերը լվացել է քաղաքացիների հոգսերը հոգալու իր իրավական պարտականությունից» , - հայտարարեց պատգամավորը:

Անդրադառնալով Սոցապ նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին, Պետրոսյանը նշեց, որ իրենք մի թիմով են գնացել կառավարություն և ինքը որպես «Ծառուկյան դաշինքի» անդամ կոռեկտ չի համարում գնահատական տալ ներթիմային անցուդարձին։

«Ես ողջունում եմ Թանդիլյանի դիրքորոշումն առ այն, որ եթե ինքը, լինելով թիմի անդամ, որպես ոլորտի պատասխանատու գտնում է, որ իր ձայնը լսելի չէ կառավարությունում, հրաժարական է ներկակացրել»,- եզրափակեց նա: