կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 12:30
Քաղաքական

Մեխն էլ է ձեր ձեռքը, չաքուչն էլ, խփեք, թող գնա` մինչև կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ չաքուչը. Արարատ Միրզոյան

Մեխն էլ է ձեր ձեռքը, չաքուչն էլ, խփեք, թող գնա` մինչև կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ չաքուչը. Արարատ Միրզոյան

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Հարցով հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի առաջին տեղեկալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ ընդունվել են որոշ առաջարկներ:

«Տարբեր որոշումների ստորագրման տարբերություններ կային, իսկ հիմա որոշվել է, որ Անվտանգության խորհրդի որոշումները ստորագրում է վարչապետը: Մյուս առաջարկը կառավարության է, այն է` բոլոր տեղերում, որտեղ նշվում է «անվտանգության խորհուրդ», փոխարինվի «անվտանգության խորհրդի գրասենյակ» բառով»,- ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նախագծի մասին իր ելույթում հիշեց, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ ինքն ասել էր, որ դեմ է, որ անվտանգության խորհրդի կազմից հանվեն ԱԺ նախագահը, հանրապետության նախագահը, սակայն  այսօր ինքը հասկացել է կառավարության գործունեության տրամաբանությունը:

«Այստեղ շատ լուրջ տրամաբանություն կա, ավելին՝ առաջարկում եմ, որ հետայսու գործադիրն ավելի հետևողական լինի բռնած քաղաքական գծին և անի հետևյալ փոփոխությունները: Առաջարկում եմ, որ բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա անվտանգության խորհրդի կազմում են, հանվեն, և սահմանվի, որ անվտանգության խորհրդի անդամ կարող են լինեն ՀՀ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը և Շախմատի ֆեդերացիայի նախագահը: Սրանով տրամաբանությունը կամողջացվի»,- հեգնեց պատգամավորը:

Ապա հեգնանքով շնորհավորեց գործադիր մարմինին և հայտարարեց. «Մի ժողովրդական խոսք կա՝ մեխն էլ է ձեր ձեռքը, չաքուչն էլ, խփեք, թող գնա` մինչև կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ չաքուչը»: