կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-17 15:51
Քաղաքական

Էդ խանդը Ձեզ որտեղի՞ց. Գալուստ Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդ խանդը Ձեզ որտեղի՞ց. Գալուստ Սահակյանը՝  Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը: Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց բյուջեով ծառայողական մեքենաների ավելացումը`Հայաստանը համեմատելով Դանիայի հետ:

Նրա սուր ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Իհարկե, չարախոսությունը կարող է դրական հետևանքներ ունենալ, բայց եթե Հայաստանի ԱԺ-ն համեմատում եք Դանիայի խորհրդարանի հետ, ապա մեր խորհրդարանը ծիծաղելի իրավիճակում կհայտնվի: Անձին սպասարկող մեքենաներ ԱԺ-ն չունի: Ջհանդամ, թող ԱԺ նախագահն էլ ունենա, հանձնաժողովի նախագահն էլ ունենա, դա հանձնաժողովին է ուղղված, այլ ոչ թե` անձին: Բայց եթե այդ մեքենաները չլինեն, հավատացնում եմ ձեզ, որ ծախսերը մի քանի անգամ կշատանային, քան այս դեպքում: Իհարկե, ես էլ շատ կուզենայի` այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանվով ման գայինք, որ անվտանգության աշխատակիցներ չսպասարկեին, բայց յուրաքանչյուր պետություն իր խնդիրները լուծում է այնպես, ինչպես հնարավոր է սուղ պայմաններում առաջ գնալ: Էդ խանդը Ձեզ որտեղի՞ց: Հլը պատկերացրեք, որ ծառայողական մեքենա չունենա ԱԺ-ն, մի քանի անգամ ավելի ծախսերը կշատանային: Ձեր ասած 82 ավտոներից 30-ը որպես լոմ կանգնած են: Ժողովրդին վտանգավոր դրության մեջ մի\' դրեք: Ժողովրդի խոսքն է ասում ՝ էդ եքա գերանը չտեսաք, ասեղը տեսա՞ք»,- ասաց ԱԺ նախագահը: