Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 14-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հարձակում է տեղի ունեցել Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի վրա: Ըստ լիգայի ֆեյսբուքյան էջի՝ հարձակվողները եղել են 5 հոգի, որոնք քաշքել են Ս. Հովհաննիսյանին, պատռել նրա վերնաշապիկը, մի քանի հարված հասցրել դեմքին եւ որովայնի հատվածում:
Այս հարձակումը առաջինը չէ: Առաջին անգամ Սեւակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանություն, այնտեղ նրան են տվել ոստիկանի հեռախոսահամար, որպեսզի նման բան կրկնվելու դեպքում զանգահարի վերոնշյալ ոստիկանին: Հաշվի առնելով, որ այդ ոստիկանի հեռախոսահամարը չի եղել Սեւակ Հովհաննիսյանի մոտ, ինչպես նաեւ իրավիճակից դուրս գալով չի կարողացել ձեռքը տանել գրպանը եւ օգտվել հեռախոսից` այդ իսկ պատճառով չի կարողացել զանգ կատարել ոստիկանին:
«Տեղեկացնենք, որ վերջին շրջանում «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը աննախադեպ պայքար է սկսել աղանդների դեմ, որի շրջանակներում Սեւակ Հովհաննիսյանը հրապարակել է մի քանի աղանդների գոյության մասին, որն էլ կարող էր շարժառիթ հանդիսանալ Սեւակ Հովհաննիսյանի դեմ հարձակման: Հիշեցնենք նաեւ այն, որ մեկ տարի առաջ ՄԵԼ-ի կողմից բացահայտված «Խորան» աղանդի ղեկավարը անձամբ սպառնալիքներ էր հնչեցրել Սեւակ Հովհաննիսյանի հանդեպ, որը ձայնագրվել էր»,- նշված է Միացյալ երիտասարդական լիգայի հայտարարության մեջ: