կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 16:18
Քաղաքական

Ձեր անունը դասակա՞ն է. Հովհաննես Սահակյանը՝ Հեղինե Բիշարյանին

Ձեր անունը դասակա՞ն է. Հովհաննես Սահակյանը՝ Հեղինե Բիշարյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերով քվեարկության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը. պետք է հստակեցվի, թե առաջիկա հանրահավաքին ինչպես են քվեարկելու նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Նրա ելույթից առաջ ուշագրավ լեզվակռիվ սկսվեց պատգամավորների միջև:

Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ակնարկեց, որ բոցաշունչ ելույթներ է ունենում ՕԵԿ-ը, որը դեռևս մեկ տարի առաջ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն էր: Հեղինե Բիշարյանն էլ արձագանքեց, թե ՕԵԿ-ը, լինելով իշխանություն, սուտ բաներ չի խոսել, այլ միշտ բարձրաձայնել է ճշմարտության մասին, և որ ՕԵԿ-ը միշտ բաց ճակատով է հանդես եկել: «ՕԵԿ-ը, որպես դասական քաղաքական ուժ, միշտ խոսել է ճշմարտության մասին»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանն էլ իր ելույթը փորձեց սկսել հենց այդ մտքից՝ ասելով. «Անդրադառնամ դասականին»: Հեղինե Բիշարյանն էլ տեղից արձագանքելու համար ձայն խնդրեց՝ նշելով, թե իր անունն է հնչել: Հովհաննես Սահակյանը չկարողացավ զսպել ծիծաղը: «Ձեր անունը դասակա՞ն է: Եթե Ձեր անունը դասական է, ես ձեզ այսուհետ այդպես կդիմեմ»,- ասաց նա: