|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արթուր Միրանյանը մարզվում է «Փյունիկ»-ի հետ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ֆուտբոլիստից:
«Այժմ գտնվում եմ Երևանում և մարզվում եմ «Փյունիկ»-ի հետ: Մինչև ամսի 9-ը կմիանամ երիտասարդական հավաքանին, իսկ ձմռանը կտեղափոխվեմ արտասահմանյան ակումբ: Դեռևս չեմ կարող ասել, թե որ ակումբում կշարունակեմ հանդես գալ, բայց շուտով ամեն ինչ պարզ կլինի»-ասաց ֆուտբոլիստը:
Այն հարցին, թե որն էր «Վարդար»-ից հեռանալու պատճառը` ֆուտբոլիստը նշեց. «Շատ պատճառներ կային, սակայն գլխավորն այն էր, որ չէի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ»-ասաց Միրանյանը: