Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի հայ կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն էր հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 ու մինչև 17 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմում:
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել 18-ամյա ֆուտբոլիստի հայտը` թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է ՆՀՀ Մակեդոնիայում և պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ. տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: