Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը վերջերս զբաղված էր Երևանի պետական կամերային երգչախմբի հետ /գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան/ ձայնասկավառակ ձայնագրելու աշխատանքներով: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ձայնագրությունը մեկ շաբաթ է` ավարտել են:
«Ալբոմը ձայնագրել է «ECM» ընկերությունը: Ամբողջ ձայնասկավառակը հոգևոր ստեղծագործություններ է ընդգրկում` 5-20-րդ դարի գործեր, որոնք ես եմ մշակել երգչախմբի և դաշնամուրի համար: Ձայնասկավառակը լույս կտեսնի 2015-ի աշնանը: Այս ծրագիրը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին, և մենք այս խմբով ծրագրում ենք 100 համերգ ունենալ այն երկրներում, որտեղ հայերը սփռվել են Ցեղասպանությունից հետո»,- ասաց դաշնակահարը:
Yerkir.am-ի հարցին, թե որոշ ժամանակ առաջ ցանկություն էր հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներում հանդես գալ համերգով, արդյո՞ք ինչ-որ քայլեր արվում են ցանկությունը կյանքի կոչելու ուղղությամբ, Համասյանը պատասխանեց, որ, այո, ինչ-ինչ քայլեր արվում են. «Չեմ ուզում այդ մասին շատ խոսել, քանի որ դեռ ծրագրման փուլում է, բայց վստահեցնում եմ, որ նման համերգներ լինելու են»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգի մասին մանրամասներն` այստեղ: