Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետի, նրա որդու դեմ մահափորձի և Աչաջուրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առևանգման հետ կապված քրեական գործերի շրջանակում հիշյալ գյուղում դեռևս փետրվարին կատարված խուզարկության արդյունքներով հայտնաբերված զենքի մասով գործը դատարանում է: Այս գործով մեղադրանք է առաջադրված Աչաջուր գյուղի բնակիչ` 33-ամյա Արթուր Մելիքբեկյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Մելիքբեկյանն ապօրինի ձեռք է բերել և իր` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տանն ապօրինի պահել է որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող` 5,45 տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին և որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող` 11 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներ: Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենք զինամթերք պահելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ առևանգման գործով կալանավորված է Աչաջուրի գյուղապետի որդին՝ Հովհանես Ղալթաղչյանը, իսկ նրա դեմ կատարված մահափորձը թաքցնելու համար կալանավորված են ոստիկանության Իջևանի բաժնի նախկին պետն ու Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը (այն ժամանակ զբաղեցրել է Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը):
Նշենք, որ Մ. Մելիքբեկյանը հայտնել էր, որ իրեն առևանգել են և պարտադրել ստանձնել գյուղապետի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքը: Արդյունքում` Մելիքբեկյանը ճանաչվել է տուժող, իսկ գյուղապետի որդուն մեղադրանք է առաջադրվել անձի առևանգման համար: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել քննչական կոմիտեում առևանգման և մահափորձի գործը քննող` ՔԳՎ քննիչ Վ. Հովհաննիսյանի դեմ: