Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյին:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպումից հետո նախագահները համատեղ ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում երկու երկրների մասին տարբեր հարցեր են հնչել: Ֆինլանդիացի լրագրողներից մեկը, սակայն, անպիսի հարց է ուղղել, որը Թուրքիայի պայմաններում համարվում է «ռիսկային»:
«Դուք բռնապե՞տ եք»,- Էրդողանին հարցրել է լրագրողը՝ հավելելով՝ «ժողովուրդը վախենում է Ձեզանից»:
Էրդողանը, չկորցնելով իրեն, պատասխանել է. «Այն երկրում, ուր բռնապետ կա, կարծում եմ՝ նման հարց չեք կարող տալ: Այն երկրում, ուր բռնապետ կա, վարչապետի, նախագահի կամ նրանց ընտանիքի հասցեին հնչեցված վիրավորանքներ չեք տեսնի: Թուրքիան այն երկիրն է, ուր ազատությունն անսահմանափակ է»:
Ըստ երևույթին, Թուրքիայի ղեկավարը տեղյակ չէ «ազատ արտահայտվելու համար» Թուրքիայում ձերբակալված լրագրողների մասին: