|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի. ադրբեջանական Trend-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ե\'վ Հայաստանը, և\' Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք վստահեցնում ենք նրանց, որ պատրաստ ենք շարունակել աշխատանքը կողմերի հետ բանակցությունների հիմքի վրա»,- ասել է նա:
Ուորլիքը նշել է, որ լարվածությունը տարածաշրջանում մեծ է, և ԵԱՀԿ-ն զգուշացնում է` զերծ մնալ քայլերից, որոնք կարող են նոր սրման հանգեցնել:
Ամերիկացի համանախագահը նաև հայտնել է, որ համանախագահներն այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան և հանդիպումներ կունենան նախագահների հետ: