|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին:
«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները և ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաև արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում: