կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 14:21
Տարածաշրջան

Ռուսաստանի հայտարարություններն անլուրջ են. Էրդողան

Ռուսաստանի հայտարարություններն անլուրջ են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին:

Ըստ Milliyet-ի՝ խոսելով Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունների ժամանակ Թուրքիայի օդային սահմանը խախտելու մասին՝ Էրդողանն ասել է. «Թուրքիայի օդային սահմանը խախտել` նշանակում է ՆԱՏՕ-ի օդային սահմանը խախտել: Պետք է ասեմ, որ այս կապակցությամբ Ռուսաստանի հայտարարություններն անլուրջ են: Իհարկե, կատարվածի համար մենք ցավում ենք»:

Հարցին, թե լարվածությունը կվերածվի՞ բախումների, և կկայանա՞ Էրդողան-Պուտին նոր հանդիպում, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Հավանական չեմ համարում, որ Ռուսաստանը նման բան անի: ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստը ի ցույց դրեց կատարվածի լրջությունը: Մոսկվայում ես Պուտինի հետ երկար զրույց եմ ունեցել: Թե դրանից հետո ի՞նչ է տեղի ունեցել, տեղյակ չենք: Օդային գործողություններից հետո ես նրա հետ հեռախոսազրույց էլ ունեցա, որից անմիջապես հետո տեղի ունեցավ օդային սահմանի խախտում: Այս պայմաններում անիմաստ է մի նոր հեռախոսազանգ կատարել»:

Նշելով, որ Սիրիայի հարցով Թուրքիա-ԱՄՆ հանդիպումները վաղուց են սկսվել և դեռ շարունակվում են, Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ մյուս շաբաթվա ընթացքում հնարավոր է հեռախոսազրույց ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: «Այսպիսով` կկարողանանք ավելի լայնամասշտաբ զբաղվել այս թեմայով»,- ասել է Էրդողանը: