|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց: