կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 12:30
Հասարակություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարին:

«Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր` ժամը 06։40-ի սահմաններում, Kia Cerato մակնիշի տրանզիտ ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը փորձել է խույս տալ մեքենայի առջև հայտնված շներից և չի կարողացել կառավարել ավտոմեքենան: