կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 17:19
Հասարակություն

Քահանան մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը, Այգեստանի, Շուշանցի և Վարագայի արյունալի կռիվներին

Քահանան մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը, Այգեստանի, Շուշանցի և Վարագայի արյունալի կռիվներին

Աղբյուրը՝ armeniangenocide100

Սահակ քահանա Միրոյեան

1865 թ., Արտավեզ

Վանի ինքնապաշտպանությունից հետո Սահակ քահանա Միրոյեանը մասնակցել է  Այգեստանի, Շուշանց գյուղի և Վարագայի արյունալի կռիվներին, մինչև ռուսական զորքի ժամանումը: Մեծ նահանջի ժամանակ հարկադրված 5-6 ամիսմնում է Իգդիրի մոտակայքում, և միայն գարնանն է վերադառնում Վան: Սակայն թուրքերի հարձակումները ժողովրդին ստիպում են դարձյալ լքել իր հայրենիքը: Տեղի են ունենում նոր կռիվներ, թշնամին կտրում է փախուստի գիծը: Մարտերից մեկի ժամանակ նա կորցնում է կնոջն ու մեկ երեխային:

 

Ծնած է 1865-ին Արտավէզ (Թիմար), ուսած Վարագայ Ժառանգաւորաց վարժարանը, ուսուցիչ եւ ազգային գործիչ, 1893-ին ձեռնադր. ի Վարագ Խիզանցի Յակոբ Եպս., 20 տարի քահանայագործած Արտավէզ: Անգամ մը Այիպխան Պեկի տղան, Սաիդ Պեկ, որ կառավարութենէն կը հետապնդուէր՝ իր տունը հիւր կ՚երթայ եւ խաբէութեամբ զայն ձերբակալելէ վերջ, իբր յեղափոխական, կը տանի դէպի Պարսկաստան: Տ. Սահակ կ՚ստիպուի ամիս մէկ դեգերիլ միասին լեռներու վրայ, մինչեւ որ կը խալըսի ձեռքէն՝ 200 ոսկի փրկանքով: Այդ միջադէպէն յետոյ, քաղաքի ազգայնոց փափաքանօք, կ՚սկսի պաշտօնավարել Ս. Նշան եկեղեցին՝ մինչեւ Աղէտի օրերը:


Վանայ ինքնապաշտպանութեան ատեն, կը մասնակցի Այգեստանի, Շուշանց գիւղի եւ Վարագայ արիւնալի կռիւներուն, մինչեւ Ոուսաց ժամանումը: Մեծնահանջին, կը հարկադրուի 5-6 ամիս Իգդիրի մօտերը մնալ եւ գարնան վերադառնալ Վան. սակայն, թուրք յարձակումները կ՚ստիպեն ժողովուրդը, որ դարձեալ լքէ իր հայրենիքը:

Տեղի կ՚ունենան նոր կռիւներ, մանաւանդ, երբ թշնամին կ՚աջողի փախուստի գիծը կտրել: Տէր Սահակ իր ընկերներուն հետ երկար ատեն կը դիմադրէ, Սալմաստ–Ուրմիա-Համատան՝ զէն ի ձեռին հեւասպառ վազքով մը: Այդ  միջոցին կը կորսնցնէ երիցուհին եւ մէկ զաւակը:

 

Զինադադարէն վերջ, անգլ. կառավարութեան կողմէ կ՚ուղարկուի Պաքուպա, հոնկէ ալ կը կանչուի Պաղտատ, առաջն. Տեղապահ Տ. Վահանի օգնական կը կարգուի, ժամանակ մը վերջ կ՚՚անցնի Մուսուլ՝ ուր կը գտնուի ցարդ:

 

Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. Տպագրութիւն, Թեհրան, 2014, 842 էջ, էջ 69: