կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 17:30
Քաղաքական

Սփյուռքի նախարարությունը դրսում գնալով ոչ թե հեղինակազրկվում է , այլ` հակառակը. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարարությունը դրսում գնալով ոչ թե հեղինակազրկվում է , այլ` հակառակը. Հրանուշ Հակոբյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, թե հնարավո՞ր է այլ պաշտոնի անցնի, մասնավորապես` Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվի: Սփյուռքի նախարարը պատասխանեց, որ դրանք կեղծ լուրեր են, որոնք տարածում են քիչ թե շատ հայտնի մարդկանց շուրջ:

 

«Ոչ մի պաշտոն հավերժ չէ, և հետո քաղաքական ղեկավարությունն է որոշում նպատակահարմարությունը, թե տվյալ ժամանակահատվածում ով որտեղ պետք է աշխատի»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

 

Նա նաև հավելեց, որ Սփյուռքի նախարարությունը դրսում գնալով ոչ թե հեղինակազրկվում է, ոչ թե Սփյուռքին հիասթափեցնում է, այլ` հակառակը: Դրա վկայությունն են նաև, ըստ նախարարի, այն հրավերները, որոնք գնալով շատանում են: Նախարարը նշեց, որ ամեն օր մի քանի շնորհավորական տեսաուղերձներ են ուղարկում Սփյուռքի կառույցներին, և որ նախարարությունը շատ ծանրաբեռնված է աշխատում:

 

«Էսքան շատ ակտիվացանք, աշխատեցինք, հիմա Սփյուռքը փուլ է եկել մեր ուսերին, և մենք պետք է կարողանանք, իրոք, պահել այդ ամեն ինչը: Բոլոր նրանք, ովքեր, տանը նստած, ստեղծագործում են մեր նախարարության մասին, մեղք են, նրանք պետք է գան, հարցնեն, լավին լավ ասեն, վատին էլ` վատ: Ցանկացած աշխատանքում կարելի է թերություններ գտնել, բայց նախարուրության թիմը նվիրված է աշխատում, տեսեք, թե որքան շնորհակալական նամակներ ենք ստանում Սփյուռքից»,- ասաց նախարարը: