կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 14:25
Հասարակություն

Սփյուռքահայի համար անսովոր է, որ մենք, խալաթով, բիգուդիները գլխներիս, աղբ թափելու ենք գնում. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքահայի համար անսովոր է, որ մենք, խալաթով, բիգուդիները գլխներիս, աղբ թափելու ենք գնում. Հրանուշ Հակոբյան

Երբ սփյուռքահայերը գալիս են Հայաստան, սկզբում նրանց համար մի քիչ անսովոր երևույթներ են լինում, օրինակ` նրանց համար անհավանական է, որ մենք, խալաթով և բիգուդիները գլխներիս, աղբ թափելու ենք գնում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ «հայրենադարձություն» տերմինը մի քիչ սխալ ենք մեկնաբանում: Ըստ նախարարի` հայրենադարձությունը ոչ թե միայն այն է, որ դրսի հայերը գան ու 366 օր այստեղ ապրեն, այլ նաև նրանք են հայրենադարձված, ովքեր Հայաստանում բնակարան են գնում, բիզնես սկսում, տարեկան 4-5 անգամ այցելում Հայաստան:

«Դրսում ապրողները, ի տարբերություն մեզ, ավելի լավատես են: Սփյուռքահայերին մեր երկրում առաջին հերթին գրավում է անվտանգության հարցը. ամենամեծ գրավիչ մասն այն է, որ գիշերը 10-ից հետո հանգիստ զբոսնում են քաղաքում: Երկրորդ գրավիչ բանը դպրոցներն են. մեր դպրոցներում չկան այն վատ սովորույթները, որը, ցավոք, տարբեր երկրների դպրոցներում առկա են»,-ասաց նախարարը:

Իսկ թե իր պաշտոնավարման ժամանակ քանի՞ հայ ընտանիք է Հայաստանում բնակություն հաստատել, Հակոբյանը նշեց, որ վիճակագրական տվյալներ չունեն, պետք է ԱՎԾ-ին դիմել: