|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ազգային ժողովում «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց` այս պահին 7 մլն հայ ունենք Սփյուռքում, ինչպե՞ս է Սփյուռքը հյուծվում, 10 տարի հետո որքա՞ն մարդ կունենանք Սփյուռքում:
Հակոբյանը պատասխանեց, որ սա շատ բարդ հարց է և կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին և վերադարձան իրենց արմատներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ եղան մարդիկ, ովքեր ընդմիշտ հեռացել էին, վերադարձան: Ակնհայտ է, որ մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանն ասաց՝ մեկ օրում ազգ դարձանք»,- ասաց նա:
Նախարարն օրինակ բերեց բարերար Քրք Քրքորյանին: Նրա խոսքով` Քրքորյանն ընդհանրապես հայության հետ կապ չուներ, հենց երկրաշարժը եղավ, մարդու մեջ խոսեց հայ լինելու ցանկությունը:
«Մենք հայադարձության հարց ենք դրել, ոչ թե` հայրենադարձության, և հորդորում ենք համայնքներին, որ զբաղվեն այն հայերով, ովքեր հեռացել են հայ լինելուց»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: