|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Դեկտեմբերի 15-ին` ժամը 15.16-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին` «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 25 ՕՕ 314 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Օ. Ք.) և «Օպել» մակնիշի 30 SS 572 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 3 մ ընկել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի առաջացել: