Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 22-ին և 23-ին, Երևանում կկայանա Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը: Անվանի կոլեկտիվը, որը մարմնա¬վորվում է փարաջանովյան առեղծվածի զարմանալի գեղագիտությունը, հանդես կգա երկու ներկայացումով:
Սեպտեմբերի 22-ին` ժամը 19-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում թատերախումբը կներկայացնի «Արմենիադա» բեմադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վլադիմիր Գաբբեն է, երաժշտական ղեկավարը՝ կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովը, դերակատարներ` Լուիզա Գաբբե, Սվյատոսլավ Սանցևիչ, Վլադիմիր Գաբբե, Սվետլանա Սիվեց, Գևորգ Պողոսյան: Ներկայացման պրեմիերան կայացել է 2015-ի ապրիլի 13-ին, Մոսկվայի միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում: Սա բացառիկ բեմական լուծումներով (կինո-թատրոն համադրություն) ներկայացում է, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս մտովի տեղափոխվել մեր նախնիների երկիր:
Հաջորդ օրը`սեպտեմբերի 23-ին, ժամը 19-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումը: Դերակատարներ՝ Լուիզա Գաբբե, Սվյատոսլավ Սանցևիչ, Վլադիմիր Գաբբե, Սվետլանա Սիվեց, մեներգիչ՝ Գևորգ Պողոսյան, դաշնակահար՝ Մադաթ Ավանեսով: Ծրագրում՝ Վ. Վիսոցկի, Բ. Ակուջավա, Ռ. Ռոժդեստվենսկի, Մ. Ցվետաևա, Ի. Բրոդսկի, Ե. Եվտուշենկո, Բ. Ախմադուլինա:
Սեպտեմբերի 18-ին` ժամը 12-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում փարաջանովյան թատրոնի երևանյան հյուրախաղերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակաից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը, Ս. Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն, Ս. Փարաջանովի անվան թատրոնի առաջատար դերասան Լուիզա Գաբբեն, Ս. Փարաջանովի անվան թատրոնի երաժշտական ղեկավար Մադաթ Ավանեսովը, Ս. Փարաջանովի անվան թատրոնի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Հովհաննիսյանը: