Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Վարդան Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրենը` Ստեփան Դավթյանը, բոլորել է իր 65-րդ տարին, և, ըստ օրենքի, այլևս չէր կարող պաշտոնավարել:
Վարդան Մկրտչյանը ծնվել է 1982թ., Երևանում։ 2003թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։ 2000-2008թթ. աշխատել է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Չիփ («Գուցե փրկվենք»), Չելիո («Մարիանի քմայքները»), Դանիել («Ծուղակ»), Չարենց («Չարենցի ուղղիչ տունը»), Դաշույն Մեք («Երեքգրոշանոց օպերա»)։ 2006թ. Չելիոյի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ Արտավազդ մրցանակին։ 2008թ. USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում։ 2008-2009թթ. արվեստի կառավարման դասընթաց է անցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանում։ 2009թ. Ստանձնել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը։ Արվեստագիտության թեկնածու է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։