|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Հակոբ Մ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ճանապարհին բախվել է համընթաց ընթացող Արմեն Հ.-ի վարած «Տատրա 815» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: