կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 16:52
Քաղաքական

Դե, հիմա թող մի բան էլ Ռուսաստանին ձեռ չտա. Հովիկ Աբրահամյան

Դե, հիմա թող մի բան էլ Ռուսաստանին ձեռ չտա. Հովիկ Աբրահամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձավ մի քանի հարցերի, մասնավորապես` օրեր առաջ արված այն հայտարարությանը, թե ռազմավարական նշանակության ապրանքների առեւտուրը պետք է անել ռուբլիով:

Վարչապետը եւս մեկ անգամ շեշտեց, որ խոսքը վերաբերել է ռազմավարական կարևոր նշանակության գործարքներին, մասնավորապես` գազ գնելուն, որովհետև դոլար-դրամ տատանումները մեծապես ազդում են Հայաստանի տնտեսության վրա, հետևաբար, ցանկալի կլինի, որ ռուբլիով վճարումները կատարվեն, այլ ոչ թե դոլարով, որն անընդհատ տատանվում է:

«Պայմանավորվել ենք, որ ԵՏՄ անդամ երկրների համապատասխան կառույցները չորրորդ եռամսյակում քննարկեն այդ հարցը: Այդ հարցն այդքան արագ չի կարող լուծվե , բայց կարևորն այն է, որ այն մենք ընդգրկել ենք օրակարգի մեջ: Իմ կարծիքով` մենք շատ լավ առաջարկ ենք արել, դուք դրա մեջ վատ բան մի փնտրեք, ուղղակի մենք ուզում ենք լուծում տալ կարևոր տնտեսական խնդիրներին. ռուբլիով վճարելը շատ դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանը մերժի, քանի որ նրան էլ ռուբլիով վճարելը կարող է ձեռնտու չլինել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ԵՏՄ անդամ երկրներից դեռ որևէ արձագանք չի եղել: «Դե, հիմա Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ԵՏՄ գործընկերներ ենք, թող մի բան էլ իրենց ձեռ չտա, բայց Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»,- հավելեց վարչապետը: