Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջացառումից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ կառավարության ծրագրին. տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Վարչապետն ասել է, որ ծրագրով նախատեսված փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու, աշխատելու են, որ լինի հնարավորինս իրատեսական ծրագիր, եւ ասելու են այն, ինչը կարողանալու են անել:
«Մեծ փոփոխություններ ես չեմ ակնկալում»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը եւ ընդգծեց, որ հստակեցվելու են ծրագրի բոլոր դրույթները:
Վարչապետը եւս մեկ անգամ կրկնեց, որ կառավարության այն անդամները, ովքեր չեն կարողանալու իրականացնել ծրագրի իրենց մասը, նրանց հետ անցնելու ճանապարհ ինքը՝ վարչապետը, չունի: «Այլեւս դանդաղելու հնարավորություն չկա»,- նշեց նա:
Հովիկ Աբրահամյանը համամիտ է այն տեսակետին, որ կա անվստահության մթնոլորտ: Նա վստահեցրեց, որ «իրատեսական ծրագրերով, ոչ ստանդարտ քայլերով վերացնելու են այդ անվստահությունը»: Նա համաձայն է նաեւ, որ մեծ խնդիրներ կան տնտեսության մեջ, նաեւ շատ են անելիքները:
«Հավասար դաշտ է ստեղծվելու: Շատ, շատ մերձավորների ցավեցնելու ենք: Դա բոլորը պետք է հասկանան՝ իմ մերձավորները: Ես ինձանից եմ սկսելու: Հավասար դաշտի ստեղծումը դա իմ սկզբունքն է լինելու, եւ սա թող մեսիջ լինի իմ բոլոր մերձավորներին»,-հայտարարեց վարչապետը: