|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը 2016-ին, ՀԱՊԿ նախագահության շրջանակում, առաջարկում է կիբերանվտանգության վերաբերյալ միջազգային համաժողով անցկացնել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն։
«Բնականաբար, մենք ուշադրություն կհատկացնենք ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանը... Այդ ուղղությամբ, որպես առաջին գործնական քայլ, առաջարկում ենք 2016-ին Հայաստանում համաժողով անցկացնել ՀԱՊԿ անդամ պետությունների կիբերտարածքում անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ»,- ասել է Սարգսյանը։