Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական փոփոխությւոնների նախագիծը: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե գործող Սահմանադրության ո՞ր հոդվածներն են խանգարում, որ երկրում չլինի թալան, կոռուպցիա, և ինչո՞ւ փոփոխությունները չէին իրականացվում երեք, չորս կամ ութ տարի առաջ:
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նախ ասաց, որ ինքը քաղաքական հարցադրումներին պատասխանելու իրավասություն չունի, ապա պատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չիրականացվեցին սահմանադրական փոփոխությունները: Նա նշեց, որ, իսկապես, կառավարման կիսանախագահական եղանակը պարունակում էր լրջագույն վտանգներ:
«Մեր բախտն այն առումով է բերել, որ մենք չենք ունեցել իրավիճակներ, երբ նախագահն ու պառլամենտական մեծամասնությունը չեն եղել քաղաքական հակառակորդներ»,- ասաց Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ վտանգներն ավելի են մեծանում պատերազմական իրավիճակներում:
Նրա խոսքով՝ անցումը խորհրդարանական համակարգի լիովին արդարացված է, և նախագահական համակարգի արմատական թերությունները կարելի է վերացնել խորհրդարանականին անցնելու միջոցով, քանի որ իշխանությունը անարյուն կարող է փոխարինվել այլ իշխանությամբ, մինչդեռ` նախագահական կառավարման դեպքում այդ փոփոխությունները տեղի են ունենում պետական հեղաշրջմամբ ու արյունահեղությամբ:
Վարդան Պողոսյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ժողովուրդն ընտրում է պառլամենտ, իսկ եթե տեղի է ունենում երկրորդ փուլ, ապա պառլամենտի միջոցով կառավարություն ձևավորելու հնարավորություն է ունենում:
Նրա խոսքով` 1995-ին, երբ ընդունվեց առաջին Սահմանադրությունը, ֆորմալ առումով ունեինք կիսանախագահական կառավարման համակարգ, բայց իրականում՝ գերնախագահական, երբ նախագահի ձեռքում էր կենտրոնացված ամեն ինչ: Նախագահը դոմինանտ ազդեցություն ուներ թե\' գործադիր, թե\' օրենսդիր, թե\' դատական իշխանությունների վրա: «Եվ հենց ընդդիմադիրներն էին պահանջում անցում կատարել համամասնական ընտրակարգին ու խորհրդարանական համակարգին, և նախագահը, գտնելով, որ կիսանախագահական կառավարման համակարգում որոշ կարևոր խնդիրներ հնարավոր չէ իրականացնել անցնցում, առաջարկեց փոփոխություններ»,- ասաց Վարդան Պողոսյանը: