Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվում է ստորագրել ռեկտորի ընտրության՝ դեռևս դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արձանագրությունը։ Թե ինչ պատճառով է դեռևս հոգաբարձուների խորհդի նախագահ համարվող Մաթևոսյանը նման գործելաոճ ընտրել, թերևս միայն իշխող քաղաքական ուժին կարող է հայտնի լինել։ Փաստն այն է, որ վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը 12 կողմ ձայներով ընտրվել է, իսկ ռեկտորի ընտրության նիստը վարել ու նախագահել է հենց Մաթևոսյանը։ Այժմ, սակայն, հրաժարվում է ստորագրել մի բան, ինչն իր նախագահությամբ է տեղի ունեցել։
Հաշվի առնելով հանգամանքը, որ Կարինե Հարությունյանի պաշտոնավարման նախորդ ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարի 11-ին, ապա չի բացառվում՝ իշխանությունները Մաթևոսյանի այս քայլով ցանկանում են քաոս մտցնել բուհի կառավարման հարցում։ Ինչը, սակայն, իրավական որևէ հիմք ունենալ չի կարող, քանզի կա ընտրված ռեկտոր և դա փաստող տեսագրություն։